A
A
Սլավիկ Գալստյանը հաղթեց Վարշավայի ըմբշամարտի մրցաշարում
Աջակցիր «Ա1+»-ինՎարշավայում անցկացվող ըմբշամարտի միջազգային մրցաշարում այսօր պայքարը սկսեցին հունահռոեմական ոճի ըմբիշները:
Մեր ըմբիշներից վստահ հանդես եկավ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, որը հաղթելով իր բոլոր մրցակիցներին, գրավեց 1-ին տեղը և նվաճեց ոսկե մեդալ:
55 կգ քաշային Ռուդկիկ Մկրտչյանը հաղթելով փոքր եզրափակիչում, դարձավ մրցաշարի բրոնզե մեդալակիր: Իսկ ահա Գևորգ Ղարիբյանը 3-րդ տեղի համար մարտում պարտվեց չինացի մրցակցին և գրավեց 5-րդ տեղը:
Վաղը տեղի կունենան ծանր քաշային կարգի մրցաշարերը, այդ թվում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: