A
A
Կարապետ Չալյանը եզրափակիչում պարտվեց Էքզակե Մուկուբուին
Աջակցիր «Ա1+»-ինԼեհաստանի մայրաքաղաքում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում այսօր ուժերը չափեցին հունահռոմեական ոճի ըմբիշները:
Մեր 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը և 82 կգ քաշային Կարապետ Չալյանը, հաղթահարելով նախնական փուլի արգելքները, մտան եզրափակիչ: Ավաղ, նրանք անհաջող անցկացրին իրենց վերջին մարտերը և պարտվեցին` համապատասխանաբար հունգարացի Ռոբերտ Ֆրիցին և նորվեգացի Էքզակե Մուկուբուին: 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում և մնաց առանց մրցանակի:
Հիշեցնենք, որ երեկ մեր ըմբիշ Սլավիկ Գալստյանը հաղթել էր 67 կգ քաշային կարգում, իսկ
55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը բրոնզե մեդալ էր նվաճել: Այդպիսով, Հայաստանի հ/հ ըմբշամարտի հավաքականը Վարշավայից Երևան է վերադառնում 4 մրցանակով: