Ռուսական ֆուտբոլում նոր սկանդալ է հասունանում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի «Կրասնոդար» - «Սպարտակ» հանդիպումը բավական սկանդալային ավարտ է ունեցել։
Ինչպես նշում են ռուսական լրատվամիջոցները, «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին խաղից անմիջապես հետո մտել է մրցավարական սենյակ, չնայած դա արգելված է կանոնակարգով։ Թիմի երկրպագուները հանդիպումից հետո մտել են խաղադաշտ՝ դժգոհելով մրցավարությունից։
Ինչպես հայտնում է կրասնոդարյան ակումբի մամուլի ծառայությունը, թիմի խոշոր հաշվով պարտության (1:4) մեջ մեղավոր են խաղի գլխավոր մրցավար Կիրիլ Լևնիկովն ու տեսամրցավար Եվգենի Կուկուլյակը։ Կրասնոդարյան ակումբի կարծիքով, նրանք պետք է չեղարկեին սպարտակցիների խփած առաջին գոլը, բացի այդ կարմիր քարտ ցույց տային հյուրերի խաղացողին, այլ ոչ թե սադրանքի զոհ դարձած տանտերերի ֆուտբոլիստին։ Այդ կապակցության «Կրասնոդարի» մամուլի ծառայությունն ուշագրավ տեսահոլովակ է պատրաստել։
Կրասնոդարյան ակումբը բողոքարկել է հանդիպման մրցավարությունը, որը կքննարկի Ռուսաստանի ֆուտբոլային միության կարգապահական կոմիտեի կողմից։ Հնարավոր է նաև որակազրկվի «Կրասնոդարի» մարզադաշտը՝ պատշաճ մակարդակով անվտանգություն չապահովելու համար։