«Դյուդելանժ» - «Փյունիկ» խաղը կանցկացվի խստացված պայմաններում
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Դյուդելանժ» - «Փյունիկ» պատասխան խաղը։ Լյուքսեմբուրգյան ակումբն հանդիպումից առաջ հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ։
«Հանդիսատեսներին խնդրում ենք քայլելով գնալ մարզադաշտ: Որպես անվտանգության միջոց ժամը 16։00-ից փակ կլինեն մարզադաշտ տանող երկու փողոցները։ Մեքենայով ժամանող հանդիսատեսների համար հասանելի կլինեն երկու ավտոկայանատեղի։ Մուտքը դեպի VIP ավտոկայանատեղ անհասանելի կլինեն խաղից 30 րոպե առաջ և հետո՝ հանդիսատեսների անվտանգությունը երաշխավորելու համար:
Ժամը 17։30-ից «Match» կանգառի և մարզադաշտի միջև կգործեն անվճար երթուղիներ (մեկնումները յուրաքանչյուր 15 րոպեն մեկ): Նույնը խաղից հետո վերադարձի համար:
ՈւԵՖԱ-ի խիստ կանոնակարգի պատճառով հասանելի կլինեն միայն համարակալված նստատեղերը: Ավելորդ տուգանքներից խուսափելու համար հանդիսատեսին խնդրում ենք չմտնել խաղադաշտ՝ խաղից առաջ, ընթացքում և հետո, ինչպես նաև ընդմիջման ժամանակ։ Ծնողները պատասխանատվություն են կրում իրենց երեխաների համար:
Բոլոր հանդիսատեսներին խնդրում ենք հարգել հակառակորդ թիմին, նրա աջակիցներին, և նրանց դիմավորել արդար խաղով։ Նաև խնդրում ենք հանդիսատեսին չբերել ձողիկներ, հովանոցներ, սփրեյներ և պիրոտեխնիկա», - ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ վերջին ժամանակներին մեր մոտ սովորական երևույթ է դարձել հանդիպումից հետո երեխաների խաղադաշտ մտնելը։ Դրա պատճառով անգամ տհաճ միջադեպեր տեղի ունեցան հենց թիմերի առաջին խաղից հետո։
Հավելենք, որ «Դյուդելանժ» - «Փյունիկ» հանդիպումը կմեկնարկի ժամը 21։30-ին։ Առաջին խաղից հետո մեր թիմը զիջում է 0։1 հաշվով։