Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+basketbol (6)
A A
Սպորտ

Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը պարտվեց Մոլդովային

Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում։

Այսօր անցկացրած երկրորդ խաղում մեր թիմը 69։82 հաշվով պարտվեց Մոլդովայի հավաքականին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող դարձավ Տիգրան Մկրտումյանը, որը միայնակ վաստակեց 27 միավոր։ Նա նաև 5 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը երրորդ խաղը կանցկացնի հուլիսի 27-ին, Ադրբեջանի հետ: