Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Կհիմնվի ուրարտական ժամանակաշրջանին բնորոշ աղյուսների արտադրություն (տեսանյութ)

Համայնքը նախաձեռնում է երևանյան հնավայրերի վերականգնման գործընթաց. կհիմնվի ուրարտական ժամանակաշրջանին բնորոշ աղյուսների արտադրություն Ինչպե՞ս են կառուցել ուրարտացիները երևանյան հնավայրերն ավելի քան 2800 տարի առաջ: Ֆրանսիայից ժամանած գիտաշխատողները հայ մասնագետների հետ անցել են գործի՝ փորձելով տեղափոխվել Ք. ա. 782թ․:

Երևանում մեկնարկել է Էրեբունի հնավայրի պահպանման, արժևորման, զբոսաշրջության խթանման ու զբոսաշրջային ծառայությունների ընդլայնման ծրագրի առաջին փուլը: Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի, Ֆրանկոֆոն քաղաքապետների ասոցիացիայի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Գրենոբլի հողի ճարտարապետության ուսումնասիրության կենտրոնի միջև կնքված պայմանագրով: Առաջին փորձարկումներին ծանոթացել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: