Անօդաչու սարքի հարվածից հետո Սևաստոպոլում ահաբեկչական գործողության դեղին մակարդակ են սահմանել
Աջակցիր «Ա1+»-ինՍևաստոպոլում ահաբեկչական վտանգի դեղին մակարդակ է սահմանվել Սևծովյան նավատորմի շտաբի վրա անօդաչու սարքի հարձակումից հետո, հայտնել Է նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը:
Այս ռեժիմը սահմանվում է հատուկ ծառայությունների աշխատանքն ուժեղացնելու համար և չի անդրադառնա սևաստոպոլցիների սովորական կյանքի վրա, նշել է քաղաքի ղեկավարը: Նա կոչ է արել հանգստություն պահպանել, բայց ավելի զգոն լինել։ Ահաբեկչական վտանգի մակարդակի վերացման մասին տեղեկատվությունը լրացուցիչ կներկայացվի։
Անօդաչու թռչող սարքը կիրակի առավոտյան հարված է հասցրել Սևծովյան նավատորմի Սևաստոպոլի շտաբի բակին, վիրավորվել է վեց մարդ, զոհեր չկան, ավելի վաղ հայտնել է Ռազվոժաևը: Բոլոր տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվել։ Իշխանությունները չեղյալ են հայտարարել Ռազմածովային նավատորմի օրվա բոլոր միջոցառումները Սևաստոպոլում: