Բացել լրահոսը Փակել լրահոսը
298012118_3393016204318306_8518012726302623692_n
A A
Սպորտ

Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Հնդկաստանին և պահպանեց առաջատարի դիրքը․ շախմատի օլիմպիադա․

Հնդկաստանում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5-1.5 հաշվով հաղթեց Հնդկաստանի հավաքականին:
 
Իրենց պարտիաները ոչ-ոքի խաղացին Սամվել Տեր-Սահակյանը, Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը:
Վերջինը մնացել էր Գաբրիել Սարգսյանի պարտիան Հարիկրիշնա Պենտալայի հետ: Նա հաղթեց հնդիկ գրոսմայստերին։
Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 15 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
 
«3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը շախմատի համաշխարհային օլիմպիադայում հաղթել է 2006, 2008 և 2012 թվականներին։ Եվ այսօր, չնայած Արոնյանի ԱՄՆ տեղափոխվելուն, նրանք միանձնյա առաջատար են։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Գաբրիել Սարգսյանը հաղթեց նախ Կարուանուին, ապա Հարիկրիշնային»,- գրում է chess24.com պարբերականը։