Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ Հասարակություն

Ովքե՞ր են աշխարհի տերերը… աշխարհը գնում է դեպի կործանում. Վան Խաչատուր (տեսանյութ)

«Ապոկալիպսիս» շարքում ես ուզում էի ցույց տալ, որ մարդկությունը սխալ է ապրում, և դա կարող է աղետալի հետևանքների հանգեցնել: Ովքե՞ր են աշխարհի տերերը… աշխարհը գնում է դեպի կործանում: Իսկ մենք կանգնած ենք անխուսափելի ապոկալիպսիսի սպասումով, ոչինչ չենք կարող անել, և հետն էլ անամոթաբար մեզ խելացի ենք երևակայում: Ծիծաղելի՛ է: Ահա` ինչու եմ ես նկարել այդ ռոբոտներին, որոնք կարող են կործանել աշխարհը:

Վանիկ Խաչատրյան, կամ Վան Խաչատուր՝ բազմակողմանի օժտվածությամբ անհատ, որի ստեղծարար գործունեությունների սոսկ թվարկումն այնքան մեծ է, որ դժվար է ամեն ինչ հիշատակել և որևէ բան չմոռանալ։

Նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, արվեստաբան, փիլիսոփա։ Հայաստանում մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչության հիմնադիրը և առաջին ավանգարդիստական ու աբստրակցիոնիստական աշխատանքների հեղինակը: 2005-ին Քեմբրիջի միջազգային կենսագրական ինստիտուտն իր կողմից հրատարակվող Բառարանում նրան ընդգրկել է «21-րդ դարի աշխարհի 2000 ինտելեկտուալների» շարքում։ Նա ընդգրկվել է նաև Օքսֆորդի Հանրագիտարանի «Կապույտ գրքի» մեջ։

Վան Խաչատուրի անունը հնարավոր է ծանոթ չէ լայն հանրությանը, սակայն նրա մոնումենտալ ստեղծագործությունների շարքն անկասկած հայտնի է։ Նա Մատենադարանի շենքում գտնվող հայտնի «Հայաստանի գրավոր մշակույթ» որմնանկարչական եռանկարի ու «Ավարայրի ճակատամարտ» խճանկարի հեղինակն է։

Վան Խաչատուրի 100-ամյակին ընդառաջ «Ա1+»ը նկարահանել է ֆիլմ: