Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+lilit 31.08.
A A
Սպորտ

Լիլիթ Մկրտչյանը գրոսմայստերական ոչ-ոքի կնքեց

Հայաստանի շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանին չհաջողվեց կրկնել Էլինա Դանիելյանի հաջողությունը և ոսկե մեդալ նվաճել Եվրոպայի անհատական առաջնությունում։

Պրահայում ընթացող մրցաշարում այսօր անցկացվում են վերջին տուրի պարտիաները։ Մեր շախմատիստուհին սևերով հանդիպում էր միանձնյա առաջատար Մոնիկա Սոչկոյի հետ, որին զիջում էր ընդամենը կես միավորով։

Ավաղ, Լիլիթ Մկչտչյանն արդեն 8-րդ քայլին գրոսմայստերական ոչ-ոքի կնքեց լեհ շախմատիստուհու հետ և փաստացի հրաժարվեց ոսկե մեդալի համար պայքարից։ Նա վաստակած 8 միավորով առայժմ զբաղեցնում է 2-րդ տեղը։ Մնացած պարտիաները շարունակվում են։