A
A
Հայաստանը 3-ական ներկայացուցիչ ունի ՖԻԴԵ-ի աղյուսակներում
Աջակցիր «Ա1+»-ինՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային հերթական աղյուսակները:
Տղամարդկանց ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը: 100 ուժեղագույնների մեջ տեղ են գտել Հայաստանի երեք շախմատիստ: Եվրոպայի այս տարվա փոխչեմպիոն Գաբրիել Սարգսյանը զբաղեցնում է 32-րդ տեղը, Հայկ Մարտիրոսյանը՝ 80-րդ, իսկ Շանթ Սարգսյանը՝ 87-րդ հորիզոնականը: Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որն այժմ հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի տակ, զբաղեցնում է 8-րդ տեղը։
Կանանց աղյուսակի առաջատարը չինուհի Հոու Յիֆանն է: Մեր երկիրն այստեղ ևս ունի երեք ներկայացուցիչ 100 ուժեղագույնների մեջ: Էլինա Դանիելյանը 37-րդն է, Աննա Սարգսյանը՝ 77-րդը, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 93-րդը