Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chelsi
A A
Սպորտ

«Չելսին» 82,5 մլն եվրոյով 21-ամյա ֆուտբոլիստ է գնել

Լոնդոնի «Չելսին» ամառային տրանսֆերի վերջին օրը ձեռք է բերել «Լեսթերի» ֆրանսիացի պաշտպան Վեսլի Ֆոֆանային։ Այդ մասին տեղեկացրել է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

Ըստ Transfermarket-ի «Չելսին» 21-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 82,5 մլն եվրո փոխհատուցում։ Դա ակումբի երկրորդ ամենաթանկ տրանսֆերն է։ 2021 թվականին լոնդոնյան ակումբը բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին Միլանի «Ինտերից» գնել էր 113 մլն եվրոյով։

Վեսլի Ֆոֆանան «Լեսթերում» հանդես է եկել 2020 թվականից։ Նա Անգլիայի Պերեմիեր լիգայում անցկացրել է 52 խաղ, որոնցում խփել է 1 գոլ։

«Չելսին» ընթացիկ առաջնության հինգ տուրից հետո վաստակել է 7 միավոր և զբաղեցնում է 8-րդ տեղը։