Հայտնի է Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան այսօր հրապարակել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի աշխարհի առաջնությանը մասնակցող կազմը:
Ինչպես տեղեկացնում է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, սեպտեմբերի 10-18-ը Բելգրադում կայանալիք աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ քաշային կարգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ):
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին: Առաջին օրը պայքարի մեջ կմտնեն 55, 72, 77, 87 կգ քաշային ըմբիշները: Հաջորդ օրը իրենց առաջին մենամարտերը կանցկացնեն 63, 67, 82 և 97 կգ քաշայինները, իսկ սեպտեմբերի 12-ին կանանց մրցաշարին զուգահեռ կսկսեն պայքարը 60 և 130 կգ քաշային մարզիկները:
Սեպտեմբերի 15-18-ը աշխարհի առաջնության մեդալները կվիճարկեն մեր ազատ ոճային ըմբիշները։