Ի՞նչ են ասում ալավերդցիներն ընտրության մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 25-ին Հայաստանի 18 համայնքներում անցկացվելու են Տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Լոռու մարզի 4 համայնքներում՝ Գյուլագարակում, Լոռի Բերդում, Տաշիրում և Ալավերդիում նույնպես ընտրություններ կլինեն։
Ալավերդիում ՏԻՄ ընտրապայքարում 4 ուժեր են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի թեկնածուն ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանն է, «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի թեկնածուն Ախթալայի համայնքապետ Արկադի Թամազյանն է, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, որի թեկնածուն Նորայր Գևորգյանն է և «ՀՅԴ»-ն, որի թեկնածուն Սուրեն Թամազյանն է։
«Անկյուն գումարած 3» ՀԸ նկարահանող խումբն այսօր շրջել է Ալավերդիում և հարցումներ արել՝ պարզելու համար, թե ինչ ակնկալիքներ ունեն ալավերդցիներն սպասվող ընտրություններից։