Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+urartu
A A
Սպորտ

«Ուրարտուն» և «Ալաշկերտը» չորոշեցին հաղթողին. Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգա

Vbet Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում 3-րդ տեղում գտնվող «Ուրարտուն» հյուրընկալեց մրցաշարի առաջատար «Ալաշկերտին»:

 

Առաջին խաղակեսում Տիագու Գալվաոն առաջ մղեց հյուրերին: Երկրորդ կեսում Դավիդ Խուրցիձեն, որը վերջերս էր «Ալաշկերտից» տեղափոխվել «Ուրարտու», գրավեց իր նախկին թիմի դարպասը: Խաղն այդպես էլ ավարտվեց` 1:1:

 

 «Ուրարտուն» վաստակեց 13 միավոր և բարձրացավ 2-րդ տեղ, իսկ «Ալաշկերտը» դեռևս պահպանում է 4 միավորի առավելությունը:

 

Տուրի վերջին խաղը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին: Այս օրը «Փյունիկը» կընդունի ԲԿՄԱ-ին: