Կառլոս Ալկարասը հաղթեց ԱՄՆ-ի առաջնությունում և դարձավ ամենաերիտասարդ 1-ին ռակետը
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է ԱՄՆ-ի բաց առաջնությունում։ Մրցաշարի եզրափակիչ խաղում նա 6:4, 2:6, 7:6 (7:1), 6:3 հաշվով պարտության է մատնել նորվեգացի Կասպեր Ռուդին։
Հանդիպումը տևել է 3 ժամ 23 րոպե։ Այդ ընթացքում Կառլոս Ալկարասը կատարել է 14 էյս, թույլ տվել 3 կրկնակի սխալ, 11 բրեյք-փոյնթից շահել է միայն երեքը: Նա հաջող է խաղացել մատուցումների ժամանակ` 51-ը ընդդեմ 37-ի:
Իսպանացին ոչ միայն վաստակել է 2,6 մլն դոլար պարգևավճար և 2000 վարկանիշային միավոր, այլև դարձել է աշխարհի ամենաերիտասարդ առաջին ռակետը: 19-ամյա թենիսիստը գերազանցել է Լեյտոն Հյուիթի ռեկորդը, որը առաջին ռակետ էր դարձել 20 տարեկանում:
Կառլոս Ալկարասը սահմանել է ևս մեկ ռեկորդ: Նա ԱՄՆ-ի բաց առաջնությունում խաղահրապարակում անցկացրել է 23 ժամ 40 րոպե, որը նոր ռեկորդ է «Մեծ սաղավարտի» պատմության մեջ: