Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+sambo
A A
Սպորտ

Հայաստանի սամբիստները 16 մեդալ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտվեց սամբոյի Եվրոպայի առաջնությունը:

Մրցումային վերջին օրը մեր սամբիստները նվաճեցին ևս երեք մեդալ: Մարզական սամբոյի 58 կգ քաշային կարգում Տիգրան Կիրակոսյանը և մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում Վահրամ Գրիգորյանը հաղթեցին 3-րդ տեղի համար մրցամարտերում և արժանացան բրոնզե մեդալների:

Կանանց մրցաշարում 54 կգ քաշային Վարսիկ Գրիգորյանը հաղթահարելով առաջին երկու արգելքները, մտավ եզրափակիչ: Այստեղ մեր մարզուհին պարտվեց ռուսաստանցի Էլմիրա Կախրամանովային:

Այդպիսով, Հայաստանի սամբիստներն Եվրոպայի տարբեր տարիքային առաջնություններում ընդհանուր առմամբ նվաճեցին 16 մեդալ` 4-ական ոսկի և արծաթ, 8` բրոնզ: Թիմային հաշվարկով Հայաստանը գրավեց 2-րդ տեղը: