Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evroxaxer
A A
Սպորտ

Մարմնամարզությունը դուրս է բերվել Եվրոպական 3-րդ խաղերի ծրագրից

Մարմնամարզությունը չի ներկայացվի 2023 թվականի Եվրոպական խաղերում։ Այդ մասին տեղեկացրել է Եվրոպայի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Ֆարիդ Գայբովը։

«2015 թվականին կայացած առաջին Եվրոպական խաղերին ներկայացված են եղել մարմնամարզության վեց մարզաձևեր։ 2019 թվականին մեզ հաջողվել է ունենալ նույնքան դիսցիպլիններ։ Հաջորդ տարվա մրցույթի համար մենք դիտարկել ենք մի քանի այլընտրանքային տարբերակներ, սակայն չենք կարողացել գտնել համապատասխան վայր: Հուսով ենք, որ Եվրոպական օլիմպիական կոմիտեն և ապագա տանտերերը կքննարկեն մարմնամարզությունը Եվրոպական խաղերի ծրագրում վերադարձնելու հարցը», - ասել է ֆեդերացիայի նախագահը:

Նշենք, որ Եվրոպական 3-րդ խաղերը կանցկացվեն 2023 թվականի հունիսի 21-ից հուլիսի 2-ը Լեհաստանի Կրակով քաղաքում։