ՈՒԵՖԱ-ն Ռուսաստանին հեռացրել է ԵՎՐՈ-2024-ից. Գերմանիան պահանջել է հեռացնել նաև Բելառուսին
Աջակցիր «Ա1+»-ինԽորվաթական Հվար քաղաքում այսօր տեղի է ունեցել ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստը: Այն հաստատել է ԵՎՐՈ-2024-ի ընտրական փուլի առաջիկա վիճակահանության կարգը, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 9-ին, Ֆրանկֆուրտում:
Ըստ գործկոմի որոշման, Ռուսաստանը չի մասնակցի վիճակահանությանը, քանի որ փետրվարի 28-ի որոշմամբ Ռուսաստանի բոլոր հավաքականներն ու ակումբները զրկված են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցումներից:
Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան, որը պետք է ընդունի Եվրոպայի առաջնությունը, ՈՒԵՖԱ-ից պահանջել է հեռացնել նաև Բելառուսի հավաքականին` համարելով, որ սույն երկիրը նույնպես մասնակցել է այս տարվա փետրվարի 24-ին Ուկրաինայի դեմ սկսված ռազմական գործողություններին: ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն առայժմ մերժել է այդ առաջարկը, սակայն նշել է, որ Ուկրաինան ու Բելառուսը չեն կարող ընդգրկվել ընտրական նույն խմբում:
Հավելենք, որ վիճակահանությամբ կստեղծվեն ընտրական 10 խմբեր, որոնցում առաջին երկու տեղերըգրաված թիմերը կմտնեն եզրափակիչ փուլ: Մնացած երեք մասնակիցները հայտնի կդառնան 2024 թվականին, անցումային խաղերում: Գերմանիայի հավաքականն ինքնաբերաբար կմասնակցի եզրափակիչ մրցաշարին, քանի որ համարվում է դաշտի տեր:
Եվրոպայի 2024թ առաջնությունը կկայանա հունիսի 14-ից հուլիսի 14-ը