A
A
Հայկական կողմի՝ հաղորդակցությունների ապաշրջափակման առաջարկին Ադրբեջանը դրական պատասխան չի տվել․ Փաշինյան
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ Պրահայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ հաստատել է հայկական կողմի առաջարկը բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման առնչությամբ։
«Ադրբեջանը կրկին դրական պատասխան չի տվել։ Կրկնում եմ՝ Հայաստանը պատրաստ է բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ մեր ինքնիշխանությունն ու օրենսդրությունը լիովին հարգելով»,–գրել է Փաշինյանը թվիթերում։