Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+sambo
A A
Սպորտ

Երևանի սամբոյի աշխարհի առաջնությունում կխաղարկեն 55 կոմպլեքս մեդալներ

Հոկտեմբերի 14-16-ը Երևանում տեղի կունենա սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը:

Սամբոյի միջազգային ֆեդերացիան արդեն հրապարակել է մրցաշարի օրակարգը։ Հոկտեմբերի 14-ին մրցասպարեզը կտրամադրվի դեռահասներին, որոնք հանդես կգան 9 քաշային կարգերում։ Մարտական սամբոյում ուժերը կչափեն երիտասարդները։

Հաջորդ օրը պայքարի մեջ կմտնեն մարզական սամբոյի պատանիները, սակայն քաշային 8 կարգերում։ Առաջնության վերջին օրը մեդալների համար կպայքարեն երիտասարդ սամբիստները, որոնք հանդես կգան 7 քաշային կարգում։

Այդպիսով, երեք օրվա մեջ կխաղարկվեն 55 կոմպլեքս մեդալներ։ Ակնկալվում է 40 երկրի շուրջ 650 մարզիկ-մարզուհու մասնակցություն:

Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հոկտեմբերի 14-ի