Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+tenis
A A
Սպորտ

Կարեն Խաչանովը պարտվեց Նովակ Ջոկովիչին

Աշխարհի 18-րդ ռակետ, ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը, Աստանայում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչում 4։6, 3։6 հաշվով պարտվել է 7-րդ ռակետ սերբ Նովակ Ջոկովիչին։

Թենիսիստները կորտում անցկացրել են 1 ժամ 28 րոպե։ Այժմ անձնական հանդիպումներում հաշիվը դարձել է 9:1՝ հօգուտ սերբի։

Նովակ Ջոկովիչի հաջորդ մրցակիցը պարզ կդառնա ռուսաստանցի Դանիլ Մեդվեդևի և իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի խաղից հետո։