Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը շարունակում է միավորներ կորցնել

Շախմատի ԱՄՆ-ի առաջնությունում, որին մասնակցում է հայկական շախմատի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, կայացել են 4-րդ տուրի հանդիպումները:

Մեր հայրենակիցը սպիտակներով հանդիպել է Ռեյ Ռոբսոնի հետ: Կողմերը չորրորդ անընդմեջ հաշտությունն են կնքել այս մրցաշարում: Վաստակելով 2-ական միավոր, նրանք այժմ բաժանում են 3-11-րդ տեղերը:

Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ֆաբիանո Կարուանան, որը ընթացիկ տուրում հաղթել է Հանս Նիմանին և վաստակել 3 միավոր: Նրանից կես միավոր քիչ ունի ամերիկահայ շախմատիստ Սամուել Սևյանը:

Այսօր նախատեսված 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով կմրցի 2 միավոր ունեցող Էվոնդեր Լյանի, իսկ Սամուել Սևյանը` Քրիստոֆեր Յուի հետ: