Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞րն էր մանկապղծության գինը (տեսանյութ)

Հարցազրույց
eb0e47cec2eda2c1b2bb95ed14785ded

Այսօր ձերբակալված, «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի եւ «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի արարքների մասին առաջին անգամ բարձրաձայնել է «Հետք»-ը: ՀՀ  ԱԱԾ-ն այսօր «Ա1+»-ին հայտնել է, որ Տեր-Պողոսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Քր. Օր. 140 հոդվածի հատկանիշներով' սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը: Այս թեմայով այսօր «Ա1+»-ը զրուցեց «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի հետ:

-         Ձեր կարծիքով առաջադրված մեղադրանքը ճի՞շտ է ընտրված: Ըստ ՔՕ 140 հոդվածի հանցագործության սուբյեկտներ կարող են լինել 16 տարին լրացած անձինք, իսկ հայտնի է, որ Սերոբ Տեր-Պողոսյանի զոհերից շատերի 16-ին տարին լրացած չէ:

-         Մենք «Հետքի» կայքում  տեղադրել ենք մի նյութ, եւ ԱԱԾ-ի մեր աղբյուրները մեզ տեղեկացրեցին, որ հնարավոր է նախաքննության ընթացում նոր հոդվածներ ավելանան:

-         Այսինքն, Սերոբ Տեր-Պողոսյանին առաջադրված մեղադրանքը կարո՞ղ է փոխվել:  

-         Կարծում եմ' այո: Շատ մեղմ մեղադրանք են առաջադրել, գոնե այն ամենի համար, ինչը մեզ է հայտնի: Այն ինչ տեղի է ունեցել, սարսափելի է եւ մեղադրանքը պետք է  փոխվի:

-         Դուք ասում եք, որ այլ նյութեր էլ ունեք: Դրանք չե՞ք ներկայացրել նախաքննության մարմնին:

-         Մենք մի քիչ խոցելի տեղեր ունեինք: Դա իմանալով հանդերձ' հրապարակեցինք եւ այս օրերին ճնշված էինք, անընդհատ մտածում էինք, որ հնարավոր է մեզ սխալ համարեին:

-         Դուք ունե՞ք տեսագրություններ, ձայնագրություններ, որոնք կապացուցեին Ձեր հրապարակումների իսկությունը:

-         Այո, բայց այդ մասին չենք            խոսում, որովհետեւ ավելորդ հարցաքննությունների չենք ցանկանում մասնակցել: Այս պահին մի քանի գործերով հարցաքննվում ենք: Մենք սպասում էինք իրավապահների արձագանքին եւ, փառք Աստծո, այն  եղավ:

-         «Հետքի» հրապարկումներից հետո շատերը սկսեցին խոսել, թե Ախթալայում բոլորն էլ գիտեին, որ Սերոբ Տեր-Պողոսյանը  սեքսուալ բնույթի գործողությունների է հարկադրելը անչափահասներին: Իսկ չե՞ք փորձել պարզել, թե այդ անչափահասների հարազատները ինչո՞ւ էին լռում:

-         Դա ինձ համար էլ է շատ անհասկանալի, բայց ինձ ավելի շատ զարմացնում են տեղի իրավապահները, հատկապես ոստիկանապետի եւ ԱԱԾ այդ բաժնի պետի, որովհետեւ նրանք այդ ամենի մասին գիտեին: Մենք  մեկ տարի առաջ ցանկանում էինք այս ամենը հրապարակել, սակայն Ալավերդիի ոստիկանապետը մեզ խորհուրդ տվեց չհրապարակել' ասելով, թե Սերոբի հետեւում շատ բարձր մարդիկ են կանգնած, եւ մենք վատ վիճակում կհայտնվեինք: Ես կարծում եմ, որ իրավապահները այդ ամենի մասին գիտեին:

-         Այսինքն, Ալավաերդիի ոստիկանապետը, ԱԱԾ բաժնի պետը իմացե՞լ են   Սերոբ Տեր-Պողոսյանի կատարածի մասին եւ լռել են:

-         Այդ ուղղությամբ մի քանի հոդվածներ կհրապարակվեն: Մենք գիտենք, որ Ալավերդիի ոստիկանության շենքը վերականգնելու համար Սերոբ Տեր-Պողոսյանը 15 հազար ԱՄՆ դոլար է տրամադրել, գիտենք, որ համակարգիչներ է նվիրել ոստիկանությանը: Դա չի հերքել նաեւ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Դա այն գինն է, որ Սերոբ Տեր-Պողոսյանը դառնար Ոստիկանությանը կից  հասարակական խորհրդի անդամ, որ հայտնվեր Ալիկ Սարգսյանի կողքին, նրա հետ մասնակցեր միջոցառումների:

-         Եթե այսօր Սերոբ Տեր-Պողոսյանի ձերբակալել են կարե՞լի է ասել, որ իրականում  նրա մեջքին կանգնողներ չկան: 

-         Փաստերն այնքան աղաղակող են, որ եթե իրավապահները քայլեր չձեռնարկեին, ապա մենք ստիպված պետք է քայլեր կատարեինք. Տեսանյութը տեղադրեինք «YouTube»-ում: Օգտվելով առիթից' բոլոր լրագրողներին խնդրում ենք չհրապարկել այդ երեխանների անունները: Մենք բոլոր երեխանների անուններն ունենք, բայց այն չենք հրապարակում:

-         Ձեր ունեցած տվյալներով քանի՞ երեխա է դարձել Սերոբ Տեր-Պողոսյանի զոհը:

-         Մենք 20 երեխայի անուն ունենք:

-         ՀՀ Գլխավոր դատախազությունն  արդեն հայտնել է, որ  ստացել է «Հետքի» ուղարկած հանցագործության մասին հաղորդագրությունը, որին Դուք կցել եք նաեւ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հայհոյանքներն' ուղված Ձեր լրագրողին: Ի՞նչ եք կարծում այդ հաղորդագրությանն ընթացք կտրվի:

-         Դժվարանում եմ ասել: Ի վերջո, մեր պատգամավորներին բնորոշ է հայհոյելը: Մենք ասացինք, լավ, այս երկրի ղեկավարներն անընդհատ ասում են, որ բոլորին կպատժեն, հիմա տեսնենք: Մենք փորձում են իշխանություններին, տեսնենք' նրանք ինչ ասում են, կանե՞ն:      

Հարցազրույցը' Վիկտորյա Աբրահամյանի