Եվրո-2024-ում Հայաստանի մրցակիցը կլինի Թուրքիան
Աջակցիր «Ա1+»-ինԳերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում այսօր կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։
Որակավորման փուլին մասնակցող 53 երկրները բաժանվեցին 10 խմբի (7 խումբ 5-ական թիմերով, 3 խումբ` 6-ական թիմերով):
Հայաստանի հավաքականը Յուրգեն Քլինսմանի անմիջական վիճակահանության արդյունքում ընդգրկվեց ընտրական D խմբում: Մեր թիմի մրցակինցերը կլինեն Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հավաքականները:
Որակավորման փուլի հանդիպումները կանցկացվեն 2023 թվականի մարտ-նոյեմբեր ամիսներին։ Խմբերում առաջին և երկրորդ հորիզոնական զբաղեցրած թիմերը կնվաճեն Եվրո-2024-ի ուղեգիր։ Մնացած երեք ուղեգրերը կխաղարկվեն Ազգերի լիգայի 2022 թվականի խաղարկության արդյունքում ձևավորված փլեյ-օֆֆ փուլում։
Եվրոպայի առաջնությունը կկայանա 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը։
Եվրո-2024 որակավորման փուլի վիճակահանությունը.
A խումբ`Իսպանիա, Շոտլանդիա, Նորվեգիա, Վրաստան, Կիպրոս
B խումբ` Նիդերլանդներ, Ֆրանսիա, Իռլանդիա, Հունաստան, Ջիբրալթար
C խումբ` Իտալիա, Անգլիա, Ուկրաինա, Հյուսիսային Մակեդոնիա, Մալթա
E խումբ` Լեհաստան, Չեխիա, Ալբանիա, Ֆարերյան կղզիներ, Մոլդովա
F խումբ` Բելգիա, Ավստրիա, Շվեդիա, Ադրբեջան, Էստոնիա
G խումբ` Հունգարիա, Սերբիա, Չեռնոգորիա, Բուլղարիա, Լիտվա
H խումբ` Դանիա, Ֆինլանդիա, Սլովենիա, Ղազախստան, Հյուսիսային Իռլանդիա, Սան Մարինո
I խումբ` Շվեյցարիա, Իսրայել, Ռումինիա, Կոսովո, Բելառուս, Անդորրա
J խումբ` Պորտուգալիա, Բոսնիա և Հերցեգովինա, Իսլանդիա, Լյուքսեմբուրգ, Սլովակիա, Լիխտենշտեյն