Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess ispania (2)
A A
Սպորտ

Հայաստանի շախմատիստը 2-րդ տեղը գրավեց Իսպանիայում կայացած մրցաշարում

Հայաստանի շախմատիստ Կարեն Հ.Գրիգորյանը 2-րդ տեղը զբաղեցրեց Իսպանիայի Լա Նուսիա քաղաքում անցկացվող շախմատի ավանդական մրցաշարում:

Վերջին` 9-րդ տուրում, նա սևերով ոչ-ոքի խաղաց չիլիացի գրոսմայստեր Ռոդրիգո Վասկեսի հետ և վաստակեց 7 միավոր: Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաև կուբացի միջազգային վարպետ Էրնեստո Վասկեսը, սակայն լրացուցիչ գործակիցներով Կարեն Հ.Գրիգորյանը ճանաչվեց երկրորդը:

Մրցաշարին մասնակցած Հայաստանի երկրորդ շախմատիստը` ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Արմ. Դավթյանը, 6 միավորով զբաղեցրեց 13-րդ տեղը:

Հաղթող ճանաչվեց հնդիկ գրոսմայստեր Ռաունակ Սադվանին, որը 9 հնարավորից վաստակեց 8 միավոր: