Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess erevan
A A
Սպորտ

Սերգեյ Լոբանովը գլխավորեց շախմատի Երևանի բաց առաջնությունը

«Մերիդիան» էքսպոկենտրոնում ընթացող շախմատի Երևանի բաց առաջնությունում այսօր կայացել են նախավերջին` 8-րդ տուրի պարտիաները:

Յոթ առաջատարներից առավել հաջող հանդես եկավ ռուսաստանցի Սերգեյ Լոբանովը, որը հաղթեց հնդիկ Գուպկա Սանկալպին, վաստակեց 6,5 միավոր և սկսեց գլխավորել աղյուսակը: Մնացած 5 շախմատիստները, այդ թվում Մամիկոն Ղարիբյանը, ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները և կես միավորով ետ մնացին միանձյնա առաջատարից: Վեցական միավոր ունեն նաև վրացի Միխեիլ Մչեդլիշվիլին ու ֆրանսիացի Քրիստով Սոչացկին, որոնք հաղթանակ են տարել այս տուրում:

Վաղը նախատեսված 9-րդ տուրում Սերգեյ Լոբանովը սևերով կմրցի իր հայրենակից Կլեմենտի Սիչևի հետ: Մամիկոն Ղարիբյանը կհանդիպի Միխեիլ Մչեդլիշվիլու հետ:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 14 մլն դրամ է: Հաղթողը կպարգևատրվի 2,6 միլիոն դրամով: Ընդհանուր առմամբ դրամական պարգևներ կստանան 1-20-րդ տեղերը գրավող շախմատիստները: