Լևոն Արոնյանը կպայքարի 200 հազար դոլար պարգևավճարի համար
Աջակցիր «Ա1+»-ինChess.com կայքը հրապարակել է 1 մլն մրցանակային հիմնադրամ ունեցող արագ շախմատի Global Championship մրցաշարի եզրափակիչ փուլի մրցակարգը:
Մասնակից 8 շախմատիստները բաժանվել են երկու խմբի: Հայաստանի շախմատի նախկին առաջատար Լևոն Արոնյանը հանդես կգա բելգրադյան խմբում: Նրա առաջին մրցակիցը հնդիկ գրոսմայստեր Նիհալ Սարինն է: Քառորդ եզրափակիչ փուլը հաղթահարելու դեպքում մեր հայրենակիցը կիսաեզրափակիչում կհանդիպի Դմիտրի Անդրեյկին – Թեյմուր Ռաջաբով ռուս-ադրբեջանական զույգի հաղթողի հետ: իսկ ահա անհաջողության դեպքում Լևոն Արոնյանը կպայքարի 5-8-րդ տեղերի համար:
Նշենք, որ քառորդ եզրափակիչ հանդիպումները կկայանան նոյեմբերի 2-ին և 3-ին: Կիսաեզրափակիչները նախատեսված են նոյեմբերի 4-ին և 5-ին, եզրափակիչը՝ 6-ին և 7-ին:
Մրցաշարի հաղթողը կստանա 200 հազար դոլար պարգևավճար: 2-րդ տեղը կվաստակի 100 հազար, 3-4-րդ տեղերը՝ 50-ական հազար, 5-8-րդ տեղերը՝ 25-ական հազար դոլար