Հայաստանը 8 մեդալ է նվաճել հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հավաքականը հոկտեմբերի 14-23-ը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Թուրքիայի Անթալիա քաղաքում մասնակցել է հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությանը:
Ինչպես տեղեկացնում է նախարարության կայքը, մեր հավաքականի կազմում ընդգրկվել է 8 մարզիկ՝ 4 աղջիկ և 4 տղա, որոնցից 2-ը զինհաշմանդամներ են:
Հայաստանի բազկամարտիկները նվաճել են 8 մեդալ՝ 4 ոսկե և 4 բրոնզե: Աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել են Նաիրա Մեսրոպյանը և Մարինե Մկրտչյանը՝ երկուական ոսկե մեդալ նվաճելով ձախ և աջ ձեռքերով: Պատվո հարթակի երրորդ աստիճանին էլ կանգնել Շահեն Բաբայանը, Սարգիս Հարությունյանը և Ալեքսանդր Մովսիսյանը: Վերջինս երկու ձեռքով էլ մեդալ է նվաճել: Աղջիկները թիմային հաշվարկով զբաղեցրել են երրորդ հորիզոնականը:
Թուրքիայում կայացած հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությանը մասնակցել են 54 երկրի ներկայացուցիչներ: