Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի չեմպիոն, Հայաստանը՝ լավագույն թիմ. ծանրամարտ
Աջակցիր «Ա1+»-ինԱլբանիայի Դուրես քաղաքում ավարտվեց ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։
Մրցումների վերջին օրը մրցահարթակ ելան ծանր քաշային մարզիկները: Մ23 մրցաշարում հանդես եկած մեր ծանրորդ Վարազդատ Լալայանը (+109 կգ) պարզապես մրցակցությունից դուրս էր այդ կարգում: Նա երկամարտում գրանցեց 440 կգ (200+240) արդյունք և նվաճեց հերթական երեք ոսկե մեդալները:
Դրա շնորհիվ Հայաստանի հավաքականը 7-րդ ոսկե մեդալը գրանցեց իր անվան դիմաց և մեկով առաջ անցավ Թուրքիայի ընտրանուց: Մեր թիմն առաջինն է նաև բարձրագույն պարգևների ընդհանուր քանակով՝ 20 ոսկե մեդալ:
Հիշեցնենք, որ Վարազդատ Լալայանից բացի Ալբանիայում պատվո պատվանդանի առաջին աստիճանին բարձրացան նաև Գոռ Սահակյանը (67 կգ, Մ20), Միլենա Խաչատրյանը (76 կգ, Մ20), Լիանա Գյուրջյանը (81 կգ, Մ20), Սուրեն Գրիգորյանը (89 կգ, Մ20), Գարիկ Կարապետյանը (96 կգ, Մ20) և Արա Աղանյանը (96 կգ, Մ23):