Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+naxarar (2)
A A
Սպորտ

Վահրամ Դումանյանն ընդունել է մեդալակիր ըմբիշներին և բռնցքամարտիկներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ըմբշամարտի աշխարհի Մ23 տարեկանների և բռնցքամարտի կանանց Եվրոպայի մեծահասակների առաջնություններում մեդալներ նվաճած մարզիկ-մարզուհիներին, նրանց մարզիչներին և այլոց: Այդ մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության կայքը։

Նրանք են բռնցքամարտի Եվրոպայի կանանց չեմպիոն Անի Հովսեփյանը, բրոնզե մեդալակիր Սոնա Հարությունյանը, ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի չեմպիոններ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, փոխչեմպիոն Գևորգ Թադևոսյանը, բրոնզե մեդալակիրներ Արման Ավագյանը, Հրաչյա Պողոսյանը:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ վերջին տարիների պատմության մեջ առավելագույն թվով մեդալներ ունեցել ենք 2019 թվականին, երբ մեր պատանի, երիտասարդ և մեծահասակ մարզիկներն աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և միջազգային մրցաշարերում ընդհանուր առմամբ նվաճել են 222 մեդալ: 2022 թվականի ընթացքում ՀՀ մարզիկները մինչ այս պահն արդեն իսկ 285 մեդալ են նվաճել, որոնցից 100-ը՝ ոսկե. «Այս ռեկորդները ձերն են: Այս տարվա սպասելիքները դեռ մեծ են: Շնորհակալ եմ ձեր ջանքերի համար»,- ամփոփել է ԿԳՄՍ նախարարը: