Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Ուրարտուն» Ժունինյոյի միակ գոլի հաշվին հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)

Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի առաջատար Երևանի «Ուրարտուն» 15-րդ տուրի շրջանակում այսօր իր հարկի տակ ընդունեց ԲԿՄԱ-ին:

Խաղն ավարտվեց դաշտի տերերի նվազագույն հաղթանակով՝ 1:0: Միակ գոլը 76-րդ րոպեին խփեց Մարկոս Ժունինյոն:

Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» վաստակեց 37 միավոր և կրկին միայնակ հաստատվեց 1-ին հորիզոնականում: Նրան հետապնդող «Ալաշկերտն» արդեն հետ է մնում 4 միավորով:

ԲԿՄԱ-ն 0:1 հաշվով երրորդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնությունում և վաստակած 7 միավորով շարունակում է զբաղեցնել նախավերջին 9-րդ տեղը:

Հաջորդ տուրում «Ուրարտուն» կհյուրընկալվի «Ալաշկերտին», իսկ ԲԿՄԱ-ն սեփական դաշտում կհանդիպի գործող չեմպիոն «Փյունիկին»: