Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess amerika
A A
Սպորտ

Արամ Հակոբյանն առաջին հաղթանակը տարավ շախմատի ամերիկյան մրցաշարում

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Արամ Հակոբյանն առաջին հաղթանակը տոնեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Fall Chess Classic շախմատի մրցաշարում, որին մասնակցում են 8 երկրների 10 շախմատիստ: Կայացած 5-րդ տուրում մեր հայրենակիցը սպիտակներով առավելության հասավ հնդիկ գրոսմայստեր Սուրյա Գանգուլիի նկատմամբ:

Այդ հաղթանակից հետո Արամ Հակոբյանը վաստակեց 2,5 միավոր և 8-րդ տեղից բարձրացավ 7-րդ հորիզոնական՝ շրջանցելով ադրբեջանցի Նիջաթ Աբասովին: Հաջորդ՝ 6-րդ տուրում, նա սևերով կմրցի հույն Նիկոլաս Թեոդորուի հետ, որը 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Զուգահեռ անցկացվող Բ խմբի մրցաշարում հանդես են գալիս Հայաստանի երկու շախմատիստներ՝ Տիգրան Կ. Հարությունյանն ու Արման Միքայելյանը: Ավաղ, նրանք շատ թույլ են սկսել մրցաշարը և կայացած 5 տուրից հետո գտնվում են մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում: Տիգրան Կ. Հարությունյանը 1,5 միավորով 8-րդն է, իսկ Արման Միքայելյանը կես միավորով՝ վերջինը: