Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Մոտկորցիներն այլևս խոստումների չեն հավատում, միայն հարցնում են՝ ինչու՞ են իրենց հետ այսպես վարվում (տեսանյութ)

Երկու ամիս առաջ՝ սեպտեմբերի 12-ին, Մոտկորի գոյւղախմբի բնակիչները Թումանյանի հատվածում փակել էին Մ6 միջպետական ճանապարհը՝ նորոգման աշխատանքների մեկնարկի պահանջով։ Մարզային իշխանությունները բողոքի ակցիա անողներին խոստացան՝ մինչև սեպտեմբերի վերջ աշխատանքները կմեկնարկեն։

Անցավ մեկ ամիս, և որևէ աշխատանք չմեկնարկեց։ Մոտկորցիները շարունակեցին սպասել։ Նոյեմբերի 12-ին կլրանա երկրորդ ամիսը, ինչ գյուղացիներին ճանապարհը նորոգելու խոստում են տվել։

Եվ եթե ամիսներ առաջ ասում էին, թե նորոգման մրցույթը շահած ընկերությունը լուծարվել է, ապա հիմա նոր մրցույթի արդյունքում շահող երկու կազմակերպություն կա․ դարձյալ նույն պատմությունն է՝ սայլը տեղից չի շարժվում։

 

Մանրամասները՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում