Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+kosovo 14.11.
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ժամանեց Պրիշտինա

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ժամանեց Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա, որտեղ ընկերական հանդիպում կանցկացնի այդ երկրի ընտրանու հետ։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հավաքականը կհանգրվանի Four Points by Sheraton Prishtina City հյուրանոցում:

Կոսովո - Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին, Երևանի ժամանակով ժամը 21:00-ին:

Հայաստանի հավաքականը Կոսովո է մեկնել հետևյալ կազմով․

Դարպասապահներ

Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»

Հենրի Ավագյան – ԲԿՄԱ

Արման Ներսեսյան – ԲԿՄԱ

 

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան – «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Հրայր Մկոյան – «Արարատ»

Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»

Արման Ղազարյան – «Ուրարտու»

Հակոբ Հակոբյան – «Արարատ-Արմենիա»

Ստյոպա Մկրտչյան – «Արարատ-Արմենիա»

Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»

 

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Պետրոս Ավետիսյան – «Ակժայիկ» (Ղազախստան)

Արտակ Դաշյան – «Փյունիկ»

Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»

Նարեկ Գրիգորյան – «Ուրարտու»

Սերգեյ Մկրտչյան – «Ուրարտու»

Սերոբ Գալստյան – «Արարատ»

Արթուր Սերոբյան – ԲԿՄԱ

 

Այսօր թիմին կմիանան նաև Ավենտիս Ավենտիսյանը, Էդգար Բաբայանը, Վահան Բիչախչյանը և Ժիրայր Շաղոյանը, իսկ Արթուր Գալոյանը հավաքականը կհամալրի նոյեմբերի 15-ին։