A
A
Արփին ծնվեց եւ դարձավ 8 միլիարդերորդ երեխան
Աջակցիր «Ա1+»-ինԳեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը լույս աշխարհ եկած փոքրիկը համարվեց մոլորակի խորհրդանշական 8 միլիարդերորդ երեխան։
Աշխարհի ութմիլիարդերորդ մարդը համարվող նորածին Արփին՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչներ Կարեն Զաքարյանի եւ Անի Քոչարյանի դուստրն է, ծնվել է 2 կիլոգրամ 900 գրամ քաշով, 49 սանտիմետր հասակով, միանգամայն առողջ վիճակում։
Այս մասին իր ՖԲ էջում գրել է Գեղարքունիքի մարզպետը։