Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ռուսաստանի կեցվածքը ինձ համար անհասկանալի է․ Ռուստամ Բաքոյան (տեսանյութ)

Ընդիմության օրակարգը դեռ պարզ չէ, բայց պետք է խորհրդարանում նրանք պետք է ներկայացնեն  իրեն ձայն տված քաղաքացիներին․ այս կարծիքիքն է Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը աանդրադառնալով խորհրդարանական ընդդիմադիրների մասնակցությանը Ազգային Ժողովի նիստին։

Բաքոյանը անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին և ՀԱՊԿ-ի խնդիրներին նշեց, որ պահանջներ ենք դրել ՀԱՊԿ-ի առաջ, որպեսզի ՀԱՊԿ-ը իր պարտականությունները իրականացնի․ «Ինչ վերաբերվում է մեր դաշնակից Ռուսաստանի կեցվածքին, ինձ համար անհասկանալի է մեր դաշնակցի կեցվածքը, քանի որ մենք ունենք նաև պայմանագրեր և ի վերջո մենք ռազմավարական գործընկերներ ենք և իրար նկատմամբ ունենք ամրագրված պարտավորություններ, որոնք պետք է ի կատար ածվեն»։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հարկավոր կլինի վերանայել Ռուսաստանի հետ 1997թ․ կնքված պայմանագիրը, որի ժամկետը այս տաարի լրանում է, պատգամավորը ասաց․ «Հայաստանի և Ռուսաստանի միջև անկեղծ երկխոսություն պետք է լինի, և երկխոսության ընփացքում պետք է արձանագրել, որ եթե այդ պարտավորությունները որ ստանձնում է մեր բարեկամները ի կատար ածվելու են թե ոչ, եթե ի կատար ածվելու են անհրաժեշտության դեպքում, ապա գուցե պետք է այդ պայմանագրերը շարունակվեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։