Կրիշտիանու Ռոնալդուն խնդիրներ ունի ոչ միայն ակումբում, այլև՝ հավաքականում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մանչեսթեր Յունայթեդին» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն օդիոզ լրագրող Պիրս Մորգանին տված սկանդալային հարցազրույցից հետո խնդիրներ ունի ոչ միայն ակումբում, այլև Պորտուգալիայի հավաքականում:
Ինչպես տեղեկացնում են անգլիական ԶԼՄ-ները, Պորտուգալիայի հավաքականի մարզաբազայում Կրիշտիանու Ռոնալդուի և նրա թիմակից Բրունո Ֆերնանդեշի հանդիպումը շատ սառն է ստացվել: Վերջինս մեծ դժկամությամբ է բարևել հավաքականի ավագին:
Ըստ աղբյուրի, Կրիշտիանու Ռոնալդուի հարցազրույցը զայրացրել է ոչ միայն անգլիական ակումբի ղեկավարներին, թիմի մարզիչմերին, այլև հենց նրա խաղընկերներին, որոնցից մեկը Բրունո Ֆերնանդեշն է: Սա վկայում է այն մասին, որ Կատարի ԱԱ-2022-ի մեկնարկից 5 օր առաջ Պորտուգալիայի հավաքականի ներսում խաղացողների միջև եղած մթնոլորտը հեռու է իդեալականից։
Նշենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն հարցազրույցի ժամանակ անգլիական ակումբին մեղադրել է դավաճանության մեջ՝ ասելով, որ «կարմիր սատանաները» փորձում են իրեն հեռացնել թիմից։ Նա նաև նշել է, որ թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հարգանքով չի վերաբերվում իրեն։