Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+katar 23.11.
A A
Սպորտ

Քաթար-2022, չորրորդ օր. Եվրոպան ըննդեմ մյուս աշխարհամասերի

Քաթարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր կկայանան 1-ին տուրի հերթական չորս հանդիպումները:

Մարոկո – Խորվաթիա

Խաղի սկիզբը՝ 14:00

Մարոկոյի հավաքականը բավական հաջող տարի է անցկացնում: 2022-ին կայացած 14 խաղերում մարոկացիները կրել են ընդամենը մեկ պարտություն՝ ընկերականում 0:3 հաշվով զիջելով ԱՄՆ-ին: Թիմը հոգեբանորեն լավ վիճակում է գտնվում, քանի որ երեք հաղթանակ է տարել վերջին 5 ընկերական խաղերում:

Աշխարհի փոխչեմպիոնը էլ ավելի վստահ է իրեն զգում աշխարհի առաջնության մեկնարկից առաջ, քանի որ վերջին 5 խաղերում հաղթել է իր մրցակիցներին, այդ թվում երկու անգամ գործող աշխարհի չեմպիոն Ֆրանսիային: Խորվաթները, միանշանակ, լավ գիտեն, թե ինչպես է հարկավոր հասնել եզրափակիչ:

Գերմանիա – Ճապոնիա

Խաղի սկիզբը՝ 17:00

Գերմանիայի հավաքականն աշխարհի առաջնության ֆավորիտներից է, սակայն այս տարի թիմն ավելի շատ ոչ-ոքիներ անում, քան՝ հաղթանակ տանում: Ընկերական վերջին փորձամրցումում գերմանացիները շատ վատ են խաղացել, ինչը քննադատվել է անգամ թիմի գլխավոր մարզչի կողմից: Արդյունքում՝ աշխարհի քառակի չեմպիոնը ընամենը 1:0 հաշվով հաղթել է Օմանին:

Ճապոնիայի ընտրանին դժվարին մրցակից է, որը 2022 թվականին դեռ չի պարտվել ոչ մի պաշտոնական խաղում: Ինչ վերաբերում է ընկերական հանդիպումներին, ապա ճապոնացիները դրանցում բավականին թերացել են և հինգից երեքում պարտվել են:

Իսպանիա – Կոստա Ռիկա

Խաղի սկիզբը՝ 20:00

Իսպանիայի հավաքականը Ազգերի լիգայի իր խմբում գրավել է առաջին տեղը՝ հետևում թղնելով անգամ գործող գավաթակրին: Իսպանացիներն այս տարի միայն մեկ անգամ են սայթաքել, երբ սեփական դաշտում անցպասելի պարտվել են Շվեյցարիային՝ 1:2: Հետագայում նրանք երկու հաղթանակ են տոնել և բարձր տրամադրությամն են ժամանել Քաթար:

Կոստա Ռիկայի հավաքականը նույնպես վատ չի անցկացնում տարին, կրել է ընդամենը մեկ պարտություն, սակայն նրա բոլոր մրցակիցներն իրենց խաղամակարդակով շատ են զիջում Իսպանիային: Կենտրոնական Ամերիկայի ներկայացուցիչներին լուրջ փորձություն է սպասում այսօր:

Բելգիա – Կանադա

Խաղի սկիզբը՝ 23:00

Բելգիայի ընտրանին 2-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում, սակայն իր խաղով այնքան էլ չի արդարացնում նման բարձր դիրքը: Բելգիացիները արդեն երեք պարտություն են կրել 2022 թվականին, ընդ որում վերջին խաղում 1:2 հաշվով պարվել են Եգիպտոսի հավաքականին:

Կանադայի հավաքականը հանելուկային թիմ է, որը ֆանտաստիկ ընտրական փուլ է անցկացրել, առաջ անցնելով իր գոտու ընդգծված առաջատարներից՝ ԱՄՆ-ի և Մեքսիկայի հավաքականներից: Ընկերական վերջին խաղում կանադացիները հաղթել են փորձառու Ճապոնիային՝ 2:1, ինչը վկայում է այն մասին, որ հոկեյի հայրենիքի ֆուտբոլիստները հոգեբանորեն լավ պատրաստ են աշխարհի առաջնության դիմակայություններին: