Լևոն Արոնյանը աշխարհի չեմպիոնի հետ կմասնակցի Վեյկ ան Զեեի մրցաշարին
Աջակցիր «Ա1+»-ինՆիդեռլանդների Վեյկ ան Զեե քաղաքում կայանալիք շախմատի 2023թ Tata Steel խոշոր մրցաշարի 20 մասնակիցների թվում է ընդգրկվել նաև հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Այդ մասին տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
Մասնակիցների ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը: Այս անգամ կազմակերպիչները համաշխարհային կարգի 7 շախմատիստների մրցակից են ընտրել
ապագայի 7 տաղանդներին: Մանսավորապես, հնդիկ գրոսմայստեր Դոմառաջու Գուկեշը 16 տարեկան է, ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատտորովը և գերմանացի Վինսենթ Կեյմերը՝ 18-ական տարեկան:
Ի դեպ, Լևոն Արոնյանը նախկինում չորս անգամ հաղթել է այս մրցաշարում (2007, 2008, 2012 և 2014 թթ.): Այդ ցուցանիշով նա զիջում է միայն Մագնուս Կարլսենին, որը 8 անգամ է տիրել գլխավոր մրցանակին:
2023 թվականի Վեյկ ան Զեեի մրցաշարը կմեկնարկի հունվարի 13-ին, կավարտվի ամսի 29-ին: