A
A
Էրիկ Իսրայելյանը կպայքարի ոսկե մեդալի համար
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանից հանդես կգա միայն 60 կգ Էրիկ Իսրայելյանը:
Կիսաեզրափակիչ մարտում Եվրոպայի գործող չեմպիոնը 5:0 հաշվով վստահ հաղթեց անգլիացի Նելսոն Բիրչհալին: Եզրափակիչում նա կհանդիպի վրացի Գոչա Գորդուլավայի հետ,որը կիսաեզրափակիչում վստահ հաղթել է իռլանդացի Լի Մաք Էվոյին: Ոսկե մեդալի համար մենամարտը կկայանա նոյեմբերի 25-ին: