Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Սարի գեղեցկուհին իր երիտասարդ օրերը Լալվարի փեշերին է անցկացնում (տեսանյութ)

Սարի սիրուն հարս 20-ամյա Գոհարը իր երիտասարդ օրերը Լալվարի փեշերին է անցկացնում։ Ասում է՝ անաղարտ բնության մեջ երջանկություն պարգևող այնքան բան կա, որ գյուղում ու քաղաքում չես կարող գտնել։

Երիտասարդ կնոջ համար ամենակարևորն, իհարկե, ամուսնու կողքին գտնվելն ու օգնող ձեռք լինելն է։ Իսկ տարեց հարևանների հետ ամենօրյա զրույցները, մոմի լույսի տակ ընթերցանությունն ու շքեղ բնությունը ռոմանտիկ զգացողություններն են ապահովում։

Այս ամենից բացի Գոհարը վարպետ պանրագործ է դարձել։ Ու չնայած երիտասարդ տարիքին՝ և՛ կով է կթում, և՛ կաթ վերամշակում։ Մի խոսքով ապրում սարի հոգսաշատ, բայց սիրուն ու երջանիկ կյանքով։