Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+anglia
A A
Սպորտ

Հայտնի են Քաթար-2022-ի փլեյ-օֆֆի առաջին զույգերը

Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի առաջին խաղերից հետո հայտնի դարձան փլեյ-օֆֆի երկու զույգերը:

1/8 եզրափակիչ փուլի անդրանիկ խաղում Նիդեռլանդների հավաքականը կհանդիպի ԱՄՆ-ի ընտրանու հետ: Ամերիկացի ֆուտբոլիստներն այդ իրավունքը նվաճեցին այն բանից հետո, երբ 3-րդ տուրում 1:0 հաշվով հաղթեցին Իրանին և առաջ անցան հենց նրանից:

Փլեյ-օֆֆի հաջորդ զույգը կազմել են Անգլիայի և Սենեգալի հավաքականները: Անգլիացիները խմբային փուլի վերջին խաղում ջախջախել են Ուելսի ընտրանուն՝ 3:0, իսկ սենեգալցիները 2:1 հաշվով հաղթել են իրենցից առաջ գտնվող Էկվադորի թիմին և բարձրացել 2-րդ հորիզոնական:

1/8 եզրափակիչ փուլի խաղերը կկայանան դեկտեմբերի 3-6-ը։