A
A
ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է արել վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
Աջակցիր «Ա1+»-ինԱմերիկայի Միացյալ Նահանգներն Ադրբեջանին կոչ է արել վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Այդ մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետական դեպարտմենտի խոսնակ Նեդ Փրայսը։
«Լաչինի միջանցքով երթևեկության դադարեցումը ծանր մարդասիրական հետևանքներ ունի և վնասում է խաղաղության գործընթացին։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով: Առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են»,-գրել է Փրայսը։
Closure of the Lachin Corridor has severe humanitarian implications and sets back the peace process. We call on the government of Azerbaijan to restore free movement through the corridor. The way forward is through negotiations.
— Ned Price (@StateDeptSpox) December 13, 2022