Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Մեր օպերային թատրոնը մնացել է գուբերնիայի մտածողության մեջ․ Ռուդոլֆ Խառատյան (տեսանյութ)

«25 տարի դրսում ապրեցի ու դասավանդեցի։ Տալիս էի այն, ինչ գիտեի, վերցնում այն, ինչ չգիտեի։ Հիմա էլ Վաշինգտոնի թատրոնն ամեն տարի հրավիրում է ինձ դասավանդելու, իսկ այստեղ իմ կարիքը, փաստորեն չկա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը։

Հարցին, թե ինչու Երևանի պարարվեստի ուսումնարանում չի դասավանդում, պատասխանում է ժպիտով․ «Ուսումնարան չեն հրավիրում, կարծում եմ, քանի որ այնտեղ իմ այն կոլեգաներն են, որոնք ժամանակին, երբ ես առաջատար մենապարող էի, իրենք սովորական պարողներ էին։ Հիմա, նրանք պարուսույցներ են ու ենթագիտակցաբար կարծում եմ՝  չեն հանդուրժում իմ ներկայությունը։ Սա խոսում է մեր խառնվածքի մասին»։

Արդեն մեկ տարի է Ռուդոլֆ Խառատյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանի հրավերով դասավանդում է «Պարի ռեժիսուրա» մասնագիտությունն ընտրած ապագա խորեոգրաֆներին։ Նրա արվեստանոցի ուսանողների խոսքով, ամենակարևորն այն է, որ Ռուդոլֆ Խառատյանը սովորեցնում է մտածել ու հավատ է ներշնչում իրենց ուժերի հանդեպ։

ՀՀ ժողովրդական արտիստը խոսեց նաև այսօր մեր օպերային թատրոնում տիրող իրավիճակի մասին, որը նրա խոսքով, մնացել է գուբերնյաի մտածողության մեջ, իր՝ դեռ խորհրդային ժամանակների խաղացանկով հանդերձ։

Մանրամասը՝ տեսանյութում