A
A
Արամ Հակոբյանը հաղթեց, իսկ Աննա Սարգսյանը ոչ-ոքի խաղաց. 2022 SPICE Cup Open
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ-ի Չեստերֆիլդ քաղաքում մեկնարկած շախմատի 2022 SPICE Cup Open մրցաշարին մասնակցում են Հայաստանի երկու ներկայացուցիչ: Դա գրոսմասյտեր Արամ Հակոբյանն ու միջազգային վարպետ Աննա Սարգսյանն են, որոնք այժմ ուսուցանում է տեղի համալսարանում:
Առաջին տուրում մեր շախմատիստը հաղթել է ամերիկուհի միջազգային վարպետ Ալիս Լիին: Երկրորդ տուրում նա կմրցի ԱՄՆ-ն ներկայացնող հնդիկ շախմատիստ Սանդիպ Սետուրամանի հետ:
Աննա Սարգսյանը մեկնարկային պարտիայում ոչ-ոքի է խաղացել ամերիկացի Միտչ Ֆիշբեյնի հետ: Երկրորդ տուրում նա կհանդիպի ամերիկացի Յու Չեն Լիանի հետ:
Մրցաշարին մասնակցում է նաև ամերիկահայ շախմատիստուհի Տաթև Աբրահամյանը և շախմատիստ Կիրկ Ղազարյանը: Նրանք հաղթանակ են տարել առաջին տուրում և գտնվում են առաջատարների խմբում: