A
A
Հենրիխ Մխիթարյանի նախկին ակումբը ռեկորդ է սահմանել
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմերից մեկը՝ Լոնդոնի «Արսենալը», ակումբային նոր ռեկորդ է սահմանել:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի խաղում արսենալցիները սեփական դաշտում 3:1 հաշվով կամային հաղթանակ են տարել Լոնդոնի «Վեսթ Հեմի» նկատմամբ: Այդպիսով, «Արսենալն» առաջնությունում անցկացրած 15 խաղում վաստակել է 40 միավոր, ինչն ակումբային նոր ռեկորդ է:
Լոնդոնցիները վստահորեն գլխավորում են Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: Նրանց հաջորդող «Նյուքասլն» արդեն ետ է մնում 7 միավորով, բացի այդ մեկ խաղ ավելին ունի:
«Արսենալը» հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 31-ին, «Բրիջտոնի» հետ: Հաղթանակի դեպքում թիմն էլ ավելի կամրապնդի իր ռեկորդը: