Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess 9.1.
A A
Սպորտ

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը պարտությամբ սկսեց շախմատի հուշամրցաշարը

Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկեց «Անդրանիկ Մարգարյան» 13-րդ հուշամրցաշարը:

Գլխավոր մրցաշարում, որտեղ հանդես են գալիս 10 շախմատիստ, այդ թվում 3 գրոսմայստեր, առաջին տուրում հաղթանակ տարավ միայն Էրիկ Չաքրյանը, որը սևերով պարտության մատնեց միակ աղջիկ մասնակցին՝ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մարիամ Մկրտչյանին: Մնացած չորս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Զուգահեռ ընթացող 2-րդ մրցաշարում առաջին տուրից հետո աղյուսակը միանձնյա գլխավորում է ռուսաստանցի Նիկոլայ Ավերինը: Նա հաղթել է Ռուդոլֆ Փաշիկյանին: Այստեղ նույնպես 4 պարտիա խաղաղ ավարտ ունեցավ:

Այսօր կկայանան 2-րդ տուրի պարտիաները: Էրիկ Չաքրյանը կհանդիպի Դավիթ Շահինյանի հետ: Մարիամ Մկրտչյանի մրցակիցը ռուսաստանցի գրոսմայստեր Կլիմենտի Սիչևն է: