Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chelsi
A A
Սպորտ

«Չելսիի» որոշ ֆուտբոլիստներ դժգոհ են գլխավոր մարզչի աշխատանքից

Լոնդոնի «Չելսիի» որոշ ֆուտբոլիստներ դժգոհ են գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերի աշխատանքից։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը, նրանք դեռ հրապարակավ չեն հայտնել իրենց դժգոհությունը, սակայն հանդերձարանում լարված մթնոլորտ է։

 

«Չելսին» այս պահին Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 10-րդ տեղում է։ Թիմը դուրս է մնացել նաև գավաթի խաղարկությունից: «Չելսին» բոլոր մրցաշարերում անցկացրած վերջին 8 խաղերում տարել է ընդամենը 1 հաղթանակ։

 

Ըստ աղբյուրի, ակումբի ղեկավարությունը լիովին աջակցում է մարզչին։