Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+lukaku
A A
Սպորտ

«Ինտերը» մտադիր չէ Ռոմելու Լուկակուին պահել թիմում

Միլանի «Ինտերը» չի պատրաստվում երկարաձգել բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի վարձակալությունը, որը հանդիսանում է «Չելսիի» ֆուտբոլիստը։

Ինչպես հայտնում է FC Inter News-ը, միլանյան ակումբի ղեկավարությունը կասկածում է նոր գործարքի նպատակահարմարությունը, քանի որ վերջին շրջանում ֆուտբոլիստը հաճախ է վնասվածքներ ստանում։ Այդ իսկ պատճառով, ընթացիկ մրցաշրջանում Ռոմելու Լուկակուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ այժմ միլանյան ակումբում է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը: